2021:Submissions/Guidelines/hy
Ակնարկ
Ներածություն
Ամենաառաջին մեր վիրտուալ Վիքիմանիան տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 13-17-ը։ Վիքիմանիան Վիքիմեդիա շարժման ամենամյա համաժողովն է, որտեղ նշվում են կամավորական համայնքի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձած ազատ գիտելիքների բոլոր նախագծերը։ Վիքիմեդիա շարժման ամենամեծ հավաքույթը՝ այս տարվա վիրտուալ Վիքիմանիան, ավելի մեծ կլինի, քան երբևէ և ավելի շատ Վիքիմեդիացիների հնարավորություն կտա միավորվել՝ ստեղծելու, տոնելու և միմյանց հետ շփվելու համար։
Թեմա
Այս տարվա 2021 վիրտուալ Վիքիմանիայի թեման Վիքիպեդիայի 20-ամյակի շուրջ է։ Մենք հետադարձ հայացք կնետենք մեր շարժման անցյալին, կտոնենք ներկան և կնայենք դեպի ապագան։ Ուշադրության կենտրոնում են այն մարդիկ, ովքեր առաջ են տանում են մեր նախագծերը։
Այս տարվա թեման հիանալի միջոց է մարդկանց ուշադրությունը սևեռելու մեր գլոբալ և բազմազան շարժման վրա։
Մասնակիցներ
Այս տարի Վիքիմանիան գիտելիքի և փորձի տարբեր մակարդակ ունեցող մարդկանց լայն խմբերին մասնակցելու առանցքային հնարավորություն է ընձեռնում։ Ուստի միջոցառման բովանդակությունը պետք է հասանելի լինի նորեկներին, միջին գիտելիքի տեր մարդկանց և համայնքի ավելի փորձառու անդամներին։
Ծրագիր
Վիքիմանիայի ծրագրի կառուցվածքը մենք ավելի մանրամասն կներկայացնենք եկող մի քանի շաբաթվա ընթացքում։ Այնուամենայնիվ արդեն իսկ ուզում ենք կիսվել թե ինչ ակնկալել։ Միջոցառման ծրագիրը կներկայացվի կենդանի և ըստ պահանջի տարբերակների համադրությամբ։ Ողջ բովանդակությունը կարխիվացնենք Վիքիպահեստում
- Հիմնական բեմահարթակ
- տարածք, որտեղ կներկայացվեն հիմնական ելույթները, դիտարկումները, զվարճանքները և այլ կարևոր բովանդակություն։
- Շարժման խմբերի և մասնաճյուղերի թրեք
- համայնքային կազմակերպությունների կողմից պատրաստված ուղի Այս ուղու հայտագրումը բաց է Վիքիմեդիա շարժման բոլոր կազմակերպությունների համար։
- Անհատական/կոլեկտիվ թրեք
- COT- ի կողմից համադրված ուղի՝ հատուկ անհատների կամ անհատների խմբի համար։ Այս թրեքի հայտերը բաց են բոլորի համար։
- Անհամաժողով թրեք
- ինչպես անվանումն է հուշում, սա ազատ տարածք է, որտեղ ավելի լայն համայնքը թրեքը կազմակերպելու լիակատար ազատություն ունի։
- Հաքաթոն
- ինչպես ավանդաբար արվում է, Վիքիմանիայի առաջին 24 ժամը նվիրված կլինի հաքաթոնին։.
- Շփման տարածք
- Վիքիմանիան կունենա մի քանի վիրտուալ հարթակներ, որտեղ մասնակիցները կարող են շփվել և հանդիպել աշխարհի տարբեր երկրներից այլ վիքիմեդիացիների հետ և կապվել՝ միասին աշխատելու նոր կամ հաստատված նախագծերի վրա։
Առավել մանրամասն տեղեկությունը կլինի շուտով։
Ոլորտ
Քանի որ Վիքիմանիան այս տարի վիրտուալ է, այն հնարավորություն է տալիս դիտարկել թեմաներ շարժման յուրաքանչյուր անկյունից։ Հիմնական կազմակերպչական թիմը խորհել է, թե ինչպես դա իրականացնել այս տարվա ծրագրում։ Մենք ցանկանում ենք մասնակիցներին ազատություն տալ՝ ընտրելու թեմաների լայն բազմազանությունից, իսկ դիմորդներին՝ գտնել իրենց հետաքրքրություններին համահունչ ոլորտ։ Այս էջում մենք ցանկանում ենք խոսել այն մասին, թե ինչպես պետք է ծրագիրը կազմված լինի։
ԾՐԱԳՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Բոլոր թեմաների պաշտոնական ցուցումը ԱՆՑՅԱԼ - ՆԵՐԿԱ - ԱՊԱԳԱ ոսպնյակի ընտրությունն է, որտեղ մենք կցանկանայինք հակիրճ անդրադառնալ անցյալին, բայց ուզում ենք ընդգծել, թե որտեղ ենք մենք ներկայումս, և որ ավելի կարևոր է, դեպի ուր ենք մենք ուղևորվում ապագայում։ |
Մենք ցանկանում ենք ազատություն տալ՝ ընտրելու սեսիաների թեմաների լայն շրջանակից, քանի որ կան բազմաթիվ խաչաձև թեմաներ, որոնք ազդում են մեր բոլոր համայնքների վրա։ Ստորև մի քանի օրինակներ՝:
- Կրթություն և ԳԼԱՄ․ Վերջին 20 տարվա նախաձեռնություններ և նախագծեր, որոնք կենտրոնացած են կրթական բոլոր մակարդակներում Վիքիմեդիա նախագծերի օգտագործման և հասանելիության վրա և աշխատում են ԳԼԱՄ հաստատությունների հետ։
- Գործընկերություններ․ Համագործակցություն շարժման գործընկերների, պետական հաստատությունների, տեխնոլոգիական գործընկերների, ազատ աղբյուրներ տրամադրող կազմակերպությունների հետ։ Քաղված դասեր, հնարավորություններ, թեմատիկ հետազոտություններ, լավագույն փորձ և նոր գաղափարներ։ Քաղված դասեր, հնարավորություններ, թեմատիկ հետազոտություններ, լավագույն փորձ և նոր գաղափարներ։
- Շահերի պաշտպանություն, անվտանգություն և համայնքային առողջություն. Նախաձեռնությունները կենտրոնացած են մարդու իրավունքների պաշտպանության, շահերի պաշտպանության, ապատեղեկատվության, ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս անվտանգ համայնքների կառուցման վարքականոնների վրա։ Նախաձեռնություններ, որոնք վերաբերում են անցյալի, ներկայի և ապագա մարտահրավերներին, քաղված դասերին և այլն։
- Ռազմավարություն 2030․ Նախաձեռնություններ, քննարկումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ 2030-ի շարժման ռազմավարության վերաբերյալ՝ հատկապես կապված իրականացման փուլի հետ։
- Նոր ձայներ և նորեկներ․ Նախաձեռնություններ, գաղափարներ, նախագծեր և այլն՝ ներգրավելու, բացահայտելու, գրավելու + ընդգրկելու նոր ձայներ/ձայներ, որոնք ներկայումս քիչ են ներկայացված որպես Վիքիմեդիա շարժման մաս։ Նախաձեռնություններ, որոնք ղեկավարվում են պատմականորեն քիչ ներկայացված խմբերի կողմից։ Նախաձեռնություններ, որոնք տարվում են զարգացող համայնքների կողմից։
- Համայնքային թեմաներ․ Քաղաքականություն, լավագույն փորձ, գործիքներ և դասեր, որոնք աջակցում են interwiki + on-wiki աշխատանքին
- Մեր պատմությունները. Մտորումներ վիքիշարժման մեջ մեր անձնական ճամփորդությունների մասին։ Մտորումներ մարդկանց մասին, ովքեր մեզ բերեցին այնտեղ, ուր մենք հիմա կանք։ Գաղափարների համար տես՝ Category:The_Impact_of_Wikipedia։
- Նորարարության և հետազոտությունների լաբորատորիա․ Լաբորատորիա՝ նոր նորարարական նախագծեր և նախաձեռնություններ ներկայացնելու համար։ Օրինակ՝ ապագա ի՞նչ նախագիծ կցանկանայիք Վիքիմեդիայի համար։
- Գենդեր, բազմազանություն և ներառում․ Գենդերային, բազմազանության և ներառման նախագծեր, որոնք նպաստում են ավելի բազմազան և ներառական շարժման և (կամ) համացանցի ստեղծմանը՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա։
- Լեզու․ Բոլոր լեզվական խնդիրները՝ բնիկ կամ այլ։ Մի քանի պոտենցիալ թեմաներ, որոնք վերաբերում են Վիքիտվյալների բառարանագիտությանը, չսպասարկվող լեզուներին և վիքիների հասանելիությանը, դասընթացներ մի քանի լեզվական վիքիպեդիաներում նյութերի (կաղապարներ, մոդուլներ և այլն) վերօգտագործման մասին և այլն։
- Այլ․ Տարածք ցանկացած այլ թեմայի համար, որը մեր շարժման մեջ խաչմերուկում է։
Սեսիաների տեսակներ
Այս տարվա վիրտուալ Վիքիմանիան չունի մեկ հյուրընկալող, այլ ավելի շուտ փորձ է, որում կարող է ներգրավվել մեր ամբողջ համայնքը՝: համայնքի կողմից համայնքի համար։ Մեր ցանկությունն է մեր համայնքներին և անհատներին հնարավորություն տալ մասնակցել ծրագրում, այդ պատճառով ստեղծել ենք մի քանի ուղիներ, որոնցում դուք կարող եք պատրաստել ծրագրի մի հատված՝ առանձնացնելով 2 տարբեր և զուգահեռ ուղիներ։ Բովանդակությունը այդ ուղիներում կարող եք ներկայացնել կենդանի, կամ կարող եք ներկայացնել նախապես տեսագրված բովանդակություն և մենք այն կներառենք ծրագրում։
- # Կենդանի սեսիա․ Ձեր սեսիան կհյուրընկալվի ուղիղ եթերում, ինչը մասնակիցներին հարցերի և երկխոսության հնարավորություն կտա։
- # Նախապես ձայնագրված սեսիա․ Քո սեսիան կարող է նաև նախորոք ձայնագրված լինել։ Այն ուղիղ կհեռարձակվի Վիքիմանիա 2021-ում։ Այս տարբերակը նվազեցնում է մասնակիցների հետ ձեր ներկայացրած նյութի վերաբերյալ շփումների քանակը, բայց կարող եք նաև ուղիղ երկխոսություն կամ հարցուպատասխան վարել ձեր ձայնագրված սեսիայից հետո: Մեր արտադրական թիմին հանձնարարվել է ձեր ելույթը ձայնագրելու և ժամկետների պահպանման հարցում աջակցել ձեզ։ Այն դեպքում, երբ դուք ի վիճակի չեք պահպանել ձայնագրման ժամկետներն ու պահանջները, ձեր ելույթը պետք է լինի ուղիղ կամ կհանվի ծրագրից։
Լեզվի հասանելիություն
Քանի որ Վիքիմանիա 2021-ը համընդհանուր վիրտուալ միջոցառում է, մենք հիանալի հնարավորություն ունենք խորապես հաշվի առնել մասնակիցների լեզուն և ժամային գոտիները։ Առկա միջոցառումների ժամանակ մենք սահմանափակված ենք միայն մեկ ժամային գոտիով և հիմնականում մի քանի լեզվով։ Այս տարի մենք կունենանք թե՛ կենդանի և թե՛ նախապես ձայնագրված սեսիաներ, որոնք կուղեկցվեն մեկնաբանությամբ կամ թարգմանությամբ։ Շարունակեք կարդալ մեր մոտեցմանն ավելի լավ ծանոթանալու համար, ինչպես նաև իմանալու, թե ինչպիսի աջակցություն կստանան ներկայացված առաջարկները։
ԼԵԶՎԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Նախկինում Վիքիմանիան սպասարկում էր միայն անգլախոս լսարան։ Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք ավելի շատ մարդկանց մեր շարժումից հնարավորություն տալ մասնակցել Վիքիմանիային իրենց հարմար լեզվով և փորձարկում ենք այդ նոր մոտեցումները։ Շարժման ռազմավարությունից գիտենք` որքան կարևոր է լեզվի հասանելիությունը, սակայն մենք չենք կարող բավարարել շարժման յուրաքանչյուր անհատի և յուրաքանչյուր համայնքի կարիքները։
- Այսպիսով, անգլերենով ուղիղ հեռարձակմամբ անցկացվող բոլոր սեսիաների համար Վիքիմեդիա Հիմնադրամը կտրամադրի արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն և մանդարին լեզուների կենդանի թարգմանություն, որպեսզի ավելի մեծ լսարան ազատորեն միանա և մասնակցի։ Մեր մոտեցումն ավելի լավ պատկերացնելու համար ուսումնասիրեք ստորև բերված աղյուսակը։
- For all sessions (live and pre-recorded) delivered in Arabic, French, German, Russian, Spanish and Mandarin, the Wikimedia Foundation will provide translation in the form of simultaneous audio interpretation into English.
- Նախապես ձայնագրված բոլոր սեսիաների համար մենք կտրամադրենք անգլերենով ենթագրեր։ Նախապես ձայնագրված բոլոր սեսիաների համար մենք կտրամադրենք անգլերենով ենթագրեր։ Մեր մոտեցման պատկերացման համար դիմեք ստորև բերված աղյուսակին:
Կենդանի սեսիա | Նախապես տեսագրված սեսիա' | |||
---|---|---|---|---|
անգլերեն | այլ լեզուներով | անգլերեն | այլ լեզուներով | |
Կազմակերպիչները ապահովում են աուդիո թարգմանություն հետևյալ լեզուներով
|
N.A. |
|
N.A. |
|
Կազմակերպիչն ապահովում է՝
Աուդիո թարգմանություն -ֆրանսերեն, -գերմաներեն, -ռուսերեն, -իսպաներեն, -մանդարին, -արաբերեն |
ԱՅՈ | ՈՉ | ԱՅՈ | ՈՉ |
Կազմակերպիչն ապահովում է
անգլերեն ենթագրերով |
ԱՅՈ | ՈՉ | ԱՅՈ | ՈՉ |
Դուք ապահովում եք անգլերեն տառադարձում | ՈՉ | ՈՉ | ՈՉ | ԱՅՈ |
Հայտի լեզուն
Որպեսզի սեսիաների բոլոր գրախոսները կարողանան ընթերցել ներկայացված նյութերը և ճշգրիտ կերպով գնահատել, մենք խնդրում ենք, որ բոլոր հայտերը ներկայացվեն անգլերենով։ Ինչպես վերը նշվեց, Դուք կարող եք Ձեր սեսիան ներկայացնել ցանկացած լեզվով։
Թրեքներ
Վիքիմեդիա ողջ շարժման հիմքը կիսվելու և սովորելու շուրջ է։ Դա չէր կարող չվերաբերել Վիքիմանիային՝ Վիքիմեդիա շարժման ամենամեծ ամենամյա հավաքին։ Մենք այս տարի հավաքվում ենք՝ նշելու համար այն մարդկանց, որոնք հնարավոր են դարձնում նախագծերը և անհամբեր սպասում ենք տարածք տրամադրել նրանց, ովքեր ցանկանում են Վիքիմանիայի ընթացքում կիսվել իրենց աշխատանքով։
Այս տարվա վիրտուալ Վիքիմանիայի ծրագրին մասնակցության հայտ ներկայացնել․։:
- ՇԱՐԺՄԱՆ ԽՄԲԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՐԵՔ․ անկախ հսկա կազմակերպություններից մինչև օգտվողների փոքր խմբեր։
- ԱՆՀԱՏԱԿԱՆ/ԿՈԼԵԿՏԻՎ ԹՐԵՔ*․ ցանկացած անհատ, դուետ, տրիո, կվարտետ կամ անհատների ավելի մեծ խումբ։
Այս երկու թրեքն էլ միմյանց հետ զուգահեռ կընթանան։
ՇԱՐԺՄԱՆ ԽՄԲԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՐԵՔ
Այս թրեքը* նվիրված է շարժման խմբերի և կազմակերպությունների կողմից սեսիաներին։ Այն բաց կլինի Վիքիմեդիա շարժման բոլոր (նոր կամ կայացած) կազմակերպությունների համար։ Անկախ նրանից, Դուք տարածաշրջանային միավորում եք, թեմատիկ կամ տեղական դուստր կազմակերպություն կամ օգտագործողների փոքր խումբ, մենք ողջունում ենք Վիքիմեդիա շարժման բոլոր տարբեր կազմակերպական խմբավորումներին։ Սա հրաշալի հնարավորություն է՝ կարևորելու մարդկանց, ծրագրերը և նշելու այն ազդեցությունը, որ նրանք ունեցել են Ձեր համայնքի վրա և դրանից դուրս։ Մենք մեծապես խրախուսում ենք ձեզ շեշտ դնել Ձեր համայնքում նոր ձայներ, դեմքեր և նախագծեր, ի լրումն Ձեր համայնքի այն անհատների, որոնք ավելի մեծ ճանաչում ունեն շարժման մեջ։
ԱՆՀԱՏԱԿԱՆ/ԿՈԼԵԿՏԻՎ ԹՐԵՔ*
Այս թրեքը* նախատեսված է անհատների կամ անհատների խմբի կողմից ներկայացվող սեսիաների համար։ -- Այն բաց կլինի բոլորի համար, ովքեր ուզում են մասնակցել ծրագրին։ Անկախ նրանից, թե Դուք շարժման մեջ ակտիվ եք տարիներով, թե զուտ ամիսներ։ Ողջունում ենք Ձեզ, նույնիսկ եթե առաջին անգամ եք խոսում մեծ լսարանի առջև։ Ճիշտ մյուս թրեքի նման, ողջունում են բոլոր ձևաչափի սեսիաները։ Ավանդաբար, մենք միշտ ունենք մարդկանց մեծ բազմազանություն, որոնք Վիքիմանիայի ծրագրի մի մասն են ներկայացնում։ Այս մոտեցմամբ մենք պահպանում ենք նախորդ տարիների նույն ոգին։
ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄ․ ԹՐԵՔ և ՁԵՎԱՉԱՓ
Կա տարբերություն, թե ինչպես է ժամանակը բաշխվում յուրաքանչյուր թրեքի վրա։ Տարբեր ձևաչափերի տարբեր ժամանակ կհատկացվի։ Ստորև կբացատրենք տարբերությունները։
- Դասախոսություն՝ 20 րոպե ներկայացում + 10 րոպե Հարց և պատասխան
- Քննարկում (կլոր սեղան, պանել)՝ 45 րոպե
- Վորքշոփներ՝ 45 րոպե
- Տոնակատարություն/զվարճանք՝ 30 րոպե
- Զրույց/հարցազրույց՝ 30 րոպե
- Կայծակնային խոսակցություններ. 10 րոպե
Շարժման խմբերի & բաժանմունքների թրեք
Մենք ուզում էինք Վիքիմեդիա շարժման խմբերին և դուստր ձեռնարկություններին հնարավորություն ընձեռել տիրել ծրագրի մի մասին: Մենք յուրաքանչյուր խմբին հատկացնում ենք առավելագույնը 1,5 ժամ։ Այն կհամապատասխանի 3 դասախոսությունների վրա հիմնված ներկայացման։ Դուք կարող եք ընտրել, թե որ ձևաչափերով կցանկանաք ներկայացնել ձեր բովանդակությունը: Յուրաքանչյուր ձևաչափի ժամանակը տեսեք վերևի բաժնում։
ԱՆՀԱՏԱԿԱՆ/ԿՈԼԵԿՏԻՎ ԹՐԵՔ
Ժամանակի բաշխումը հիմնված է լինելու հայտագրման ժամանակ ընտրված ձևաչափի վրա։ Յուրաքանչյուր ձևաչափի ժամանակը տեսեք վերևի բաժնում։
ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Դուք ազատ եք ընտրելու, թե ինչպես Ձեր թեման համապատասխանեցնեք ձևաչափին։
- Օրինակ 1։ ՇԱՐԺՄԱՆ ԽՄԲԵՐ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1.5 ժամ)
- Դուք ցանկանում եք դասախոսության հայտ ներկայացնել Ձեր համայնքի կրթական տարածքում Ձեր փորձի մարտահրավերների մասին
- Կիրառելով ԱՆՑՅԱԼ - ՆԵՐԿԱ - ԱՊԱԳԱ ձևաչափը՝ կարող եք ընտրել ստորև ներկայացված տարբերակը ընտրել յուրաքանչյուր սեսիայի համար՝
- Անցյալ․ Ինչպե՞ս է ձևավորվել մարտահրավերը և ինչպես եք վարվել անցյալում։ Դուք կարող եք հետադարձ հայացք նետել ամենահրատապ մարտահրավերներին։
- Ներկա․ Ի՞նչ կարգավիճակում է գտնվում այդ մարտահրավերն այժմ։ Ի՞նչ արդյունք եք մինչ այժմ գրանցել։ Եղե՞լ են արգելքներ, որոնք թույլ չեն տվել առաջխաղացում ունենալ։
- Ապագա․ Կիսվե՛ք, թե ինչպիսին է Ձեր ապագա պլանները կամ արդյունքները։ Ի՞նչ եք պլանավորում անել մարտահրավերի հետ ապագայում։ Ինչպիսի՞ հաջողություններ և անհաջողություններ եք ակնկալում։ Շարժման մեջ համագործացկու՞մ եք որևէ մեկի հետ։
- Օրինակ 2։ ՇԱՐԺՄԱՆ ԽՄԲԵՐ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ || ԱՆՀԱՏԱԿԱՆ/ՀԱՎԱՔԱԿԱՆ
- Դուք ցանկանում եք վարել քննարկում համայնքի ներկայացուցիչների և գենդերային բազմազանության ակտիվիստների միջազգային խմբի հետ վիքիում գենդերային բացը լրացնելու համար ընդհանուր վեճերի և լուծումների շուրջ։
- Կիրառելով ԱՆՑՅԱԼ - ՆԵՐԿԱ - ԱՊԱԳԱ ձևաչափը՝ կարող եք ընտրել ստորև ներկայացված տարբերակը ընտրել յուրաքանչյուր սեսիայի համար՝:
- Անցյալ․ N/A
- Ներկա․ Գենդերային բացը լրացնելը ներկայումս շատ արդիական խնդիր է․ ինչպե՞ս է արևմտյան հասարակաությունում գենդերի հայեցակարգի տարածումն ազդում վիքիհամայնքի/մարդկության վրա, ի՞նչ ենք մենք արել մարտահրավերները, արգելքներն ու խնդիրները լուծելու համար։ Ի՞նչ ենք մենք անում աշխարհում գենդերի հայեցակարգի մասին գիտելիքները տարածելու ուղղությամբ։ Ինչպիսի՞ն է եղել Ձեր անձնական փորձը գենդերի հայեցակարգի և ներառականության հետ։
- Ապագա․ Ինչպե՞ս ենք առաջնորդելու բոլորի համար՝ անկախ գենդերից, բաց և անվտանգ տարածք ստեղծելու գործը։ Ի՞նչ ենք անելու այդ բացը լրացնելու և գենդերային բազմազանությունը խթանելու համար։
- Օրինակ 2։ ՇԱՐԺՄԱՆ ԽՄԲԵՐ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ || ԱՆՀԱՏԱԿԱՆ/ՀԱՎԱՔԱԿԱՆ
- Դուք ցանկանում եք անցկացնել վորքշոփ-սեսիա, թե ինչպես ներգրավել ընկերական տարածքի քաղաքականությունը ցանկացած կազմակերպությունում, և անցկացնում եք այս սեմինարը տարբեր առաջատար կազմակերպությունների տարբեր անհատների հետ։
- Կիրառելով ԱՆՑՅԱԼ - ՆԵՐԿԱ - ԱՊԱԳԱ ձևաչափը՝ կարող եք ընտրել ստորև ներկայացված տարբերակը ընտրել յուրաքանչյուր սեսիայի համար՝
- Ապագա․ Ընկերական տարածքի քաղաքականության ներդրման վորքշոփ։: Ինչպիսի՞ն պետք է լինեն ապագա կազմակերպություններն ու աշխատավայրերը։ Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել փոփոխությունն արագացնելու գործում։ Ո՞ր նախաձեռնություններն են առաջնորդում կազմակերպությունն ու հասարակությունը վերաիմաստավորելու հարցում։
ԿԱՐԵԼԻ Է և ՉԻ ԿԱՐԵԼԻ
Կարելի է
- Կարելի է ներկայացնել դեպք, որն ընդգծում է միջտարածաշրջանային համագործակցությունը
- Կարելի է ելույթ ունենալու նպատակով հրավիրել տեղական կամ միջազգային ակտիվիստի, ում հետ աշխատել եք
- Կարելի է ներկայացնել սեսիան՝ որպես հավաքական խումբ, որը միասնաբար աշխատել է որևէ նախագծի վրա
- Կարելի է կենտրոնանալ գլոբալ մոտեցման վրա՝ անդրադառնալով տարածաշրջանային դեպքերին
- Կարելի է ունենալ լսարանի լայն շրջանակ, որը կներառի նորեկներից սկսած մինչև համայնքի հայտի ներկայացուցիչներ
- Սեսիայի ընթացքում կարելի է օգտագործել տարբեր տեսակի տեխնիկական գործիքներ՝: տեսանյութեր, նկարազարդումներ, ձայնային հոլովակներ և այլն
- Տոնեք ձեր համայնքի նվաճումները
Չի կարելի
- Մի դարձրեք Ձեր սեսիան պարզապես ներկայացնող և պատմողական, այլ փորձեք մտածել տարբերակներ բովանդակությունն ավելի ուշագրավ դարձնելու համար
- Մի օգտագործեք շատ տեխնիկական լեզու, եթե Ձեր լսարանում կան նորեկներ, նախընտրելի է սահմանել Ձեր տեխնիկական հասկացությունները, անկախ նրանից, թե ով է Ձեր լսարանը։ Միշտ կգտնվի մեկը, ով Ձեզ հետ նույն էջում չէ
- Մի ենթադրեք, որ յուրաքանչյուր ոք ծանոթ է Ձեր թեմային կամ տեղեկացված է, թե ինչ եք ընդհանրապես անում Ձեր համայնքում
- Մի լցրեք Ձեր ներկայացման սահիկաշարը շատ տեղեկատվությամբ և փոքր տեքստով։ Օգտագործեք Ձեր սահիկաշարը որպես գործիք՝ ընդգծելու կարևոր տեղեկատվությունը և Ձեր թեմայի շուրջ տեսողական ներկայացում ունենալու նպատակով։
ԿԱՐԵՎՈՐ ՕՐԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Առաջադրանք | Վերջնաժամկետ |
---|---|
Հայտերի ընդունումը բաց է։ | 28 մայիսի, 2021 |
Հայտերի ընդունումը փակ է։ | 18 հունիսի 2021 |
Հայտերի ընդունումը բաց է։ | 3 շաբաթ |
Վերանայում | 21 հունիսի 2021 - 2-ը հուլիսի 2021 (2 շաբաթ) |
Ելույթների հաստատում | 5 հուլիսի 2021 - 9 հուլիսի 2021 |
Օգնություն
Այս տեղեկատվությունը կարդալուց հետո կարող է հարցեր ունենաք։ Ուստի մենք հասանելի կլինենք գրասենյակային ժամերին։ Ավելի մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե երբ և ինչպես կարելի է մեզ հետ շփվել, կներկայացնենք հաջորդ շաբաթ:
Միաժամանակ, դուք կարող եք ձեր հարցերը տալ Հիմնական կազմակերպչական թիմին՝ help_desk.
ԲԱՆԱԽՈՍՆԵՐԻ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ՇԱՐՔ
Նախկինում, ինչպես նաև վերջերս՝ 2019 թվականին, Վիքիմանիան առաջարկում էր «Սովորելու օրեր»՝ որպես նախահամաժողովյան միջոցառումների մաս։ Վիքիմանիայի վիրտուալ տարբերակի համար ևս Հիմնադրամի Համայնքի զարգացման թիմը առաջարկում է Բանախոսների թրեյնինգի ծրագիր, որին ինչպես բանախոսները, այնպես էլ հետաքրքրված անձինք կարող են դիմել։ Սակայն մասնակցությունը պարտադիր պայման չէ։
The materials from the training are available for anyone to use:
Speaker Guidebook
-
German
-
Russian
-
Arabic
-
Spanish
-
French
-
English (+links to audio recordings)
-
Chinese (Mandarin)
Ingredients of Great Public Speaking (24 minute video, English)